Մեր մասին
Այն, ինչ սկսվեց մի քանի հոսքագծով, համառ կամքով և նվիրվածությամբ, վերածվեց վստահելի ու հեղինակավոր ապրանքանիշի։ Soft Papyrus արտադրատեսականին, որը ներառում է 100-ից ավելի անուն ապրանքներ, այսօր ճանաչված ու սիրված է սպառողի կողմից։ Տարեցտարի, շնորհիվ գին-որակ հավասարակշռված քաղաքականության, ավելանում է Papyrus բրենդը նախընտրողների թիվը Հայաստանում, ինչպես անհատ սպառողների շրջանում, այնպես էլ՝ կորպորատիվ հաճախորդների (ռեստորաններ, հյուրանոցներ, բիզնես կենտրոններ, առողջապահական հաստատություններ և այլն)։
«Որակը մեր խոստումն է» կարգախոսը ընկած է մեր գործունեության հիմքում։ Նվիրված, բանիմաց թիմով և ռազմավարական մտածելակերպով ղեկավար աշխատակազմով մենք շարունակում ենք զարգացման ընթացքը՝ նորարարական մոտեցումներով, թափանցիկ աշխատելաոճով, տեսականու և աշխարհագրության ընդլայնման հստակ տեսլականով։
Ընկերության առաքելությունը
Ընկերության առաքելությունն է` հեշտացնել սպառողի կենցաղը և բավարարել մարդկանց կարիքները՝ առաջարկելով բարձրորակ, ոլորտին առնչվող միջազգային ստանդարտներին համապատասխան տնտեսական ապրանքներ:
Ընկերության տեսլականը
Լինել տնտեսական ապրանքների ամբողջական փաթեթ առաջարկող ՀՀ լավագույն ընկերությունը՝ առանձնանալով որակյալ և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքներով, անընդհատ զարգանալ և դառնալ հայկական արտադրանքի որակի չափանիշ:
Որակի քաղաքականություն
Մենք որդեգրել ենք որակի կառավարման կանխարգելիչ մոտեցում, այն է՝ բացահայտել և կանխարգելել որակին առնչվող հնարավոր ռիսկերը, նախքան դրանց առաջանալը՝ ապահովելով արտադրանքի հուսալիությունն ու անվտանգությունը։
Մենք վերահսկում և բարելավում ենք արտադրության ողջ գործընթացը՝ յուրաքանչյուր փուլում անհամապատասխանությունները նվազագույնի հասցնելու և արտադրանքի ամբողջականությունը ապահովելու համար։
Որակի վերահսկման համար մենք սահմանում ենք որակի հստակ նպատակներ,կատարողականի հիմնական ցուցիչներ՝ գնահատելու Ընկերության կատարողականությունը՝ որակի նպատակներին համապատասխան
Մշտապես համագործակցել մատակարարների հետ ստանալու մեր արտադրանքի պահանջներին համապատասխան որակյալ նյութ, որը պետք է անվտանգ լինի նաև շրջակա միջավայրի համար։
Վերապատրաստել, արհեստավարժել Ընկերության ողջ աշխատակազմին առաջնորդվելու Ընկերության արժեքային համակարգով, որն ուղղված է ապահովելու արտադրական գործընթացի և արտադրանքի որակը: