Բիզնես – կրթություն համագործակցություն
07.07.2025
Papyrus
Սովթ Պապիրուս ընկերությունը, որպես ոլորտում առաջատար ընկերություն, կարևորում է նոր սերնդի զարգացումն ու ճիշտ մասնագիտական կողմնորոշումը ։ Այս նպատակով ընկերությունը ակտիվ համագործակցում է Մասիս համայնքի մի քանի գյուղական դպրոցների, ՀԱՊՀ, Երևանի Ն․Աճեմյանի անվան տարածաշրջանային քոլեջի հետ։ Համագործակցությունների շրջանակներում աշակերտները և ուսանողները հնարավորություն են ունեցել այցելելու գործարանի տարածք, հանդիպելու ընկերության աշխատակիցներին և ավելի քան 30 ուսանող անցել են ուսումնական պրակտիկա։ Համագործակցությունները շարունական են և կընդլայնեն իրենց աշխարհագրությունը։