• 2014 — 2019

    Արտադրության հիմնում, սարքավորումների ձեռք բերում աշխատակազմի համալրում, մուտք շուկա և կայունացում։

    Սկիզբ և մեկնարկ

    Սովթ Պապիրուսը շուրջ 10 տարի կերտել է հաջողության ճանապարհ։
    Ընկերությունը շուկա է մուտք գործել մոտ 30 տեսակի արտադրանքով՝ խոհանոցի սրբիչ, անձեռոցիկ, զուգարանի թուղթ և այլն։ Այսօր արդեն շուկայում ներկայանում է 100-ից ավելի արտադրատեսականիով։ Թղթյա հիգիենիկ պարագաներին ավելացել են բամբակյա արտադրանքները, խոնավ անձեռոցիկները, կենցաղային քիմիան և այլ տարատեսակ տնտեսական ապրանքներ։

    Սկիզբ և մեկնարկ
  • 2020 — 2023

    Նոր հաստոցների ձեռք բերում, ընդլայնում, շուկայի զարգացում, նոր արտադրատեսակների ստեղծում։

    Զարգացման փուլ

    Ընկերության ակտիվ առաջընթացի փուլը արտադրության ընդլայնումն ու շուկայի զարգացումն էր։ Այդ ժամանակ են ձեռք բերվել նոր հաստոցներ, ստեղծվել են նոր արտադրատեսակներ, ընկերությունհը զգալիորեն ամրապնդվել է շուկայում։ Սկզբում աշխատում էինք ընդամենը 400 քմ տարածքի վրա, ներառյալ՝ վարչական հատվածն ու արտադրամասը։ Այսօր ընդհանուր տարածքը կազմում է 6500 քմ։ Նոր հաստոցների շնորհիվ ընկերությունը աստիճանաբար զարգացրեց սերիական արտադրանքների շարքը, ինչպիսիք են՝ Դելյուքսը և դեմքի անձեռոցիկները, մեկնարկեց խոնավ անձեռոցիկների և բամբակյա արտադրանքների շարքը։

    Զարգացման փուլ
  • 2023 — 2025

    Նոր տարածք, արտադրության հզորացում և ավտոմատացում, շարունակական ուսուցում, համայնքային զարգացում։

    Կատարելագործման փուլ

    Այս փուլում ընկերությունը կենտրոնացել է արտադրական գործընթացների կատարելագործման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման վրա։ Ընդլայնվել է աշխատակազմը՝ հասնելով 95+ աշխատակցի, ներդվել են ուսուցման ծրագրեր, սկսվել է համագործակցությունը կրթական հաստատությունների հետ և մասնակցությունը համայնքային զարգացման նախաձեռնություններին։
    Ամենօրյա վերահսկողության, տվյալների վերլուծության և գործընթացների բարելավման շնորհիվ ընկերությունը դարձել է երկրի առաջատար արտադրողներից մեկը՝ միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանքով և բիզնեսի կայուն աճով։

    Կատարելագործման փուլ